Հետք Մեդիա Գործարանը հայտարարում է 2026-2027 թվականի ուսումնական տարվա ուսանողների ընդունելություն

Հետք Մեդիա Գործարանը հայտարարում է ընդունելություն 2026-2027 թվականի ուսումնական տարվա համար։

Հետք Մեդիա Գործարանը շարունակում է կրթել ստեղծագործ և պատասխանատու լրագրողների, որոնք իրենց հրապարակումներով բարձրացնում են հանրային կարևորության հարցեր, բացահայտում են խնդիրներ և նպաստում դրանց լուծմանը։

Այս տարվա դասացուցակով մեր ուսանողները սովորելու են.

  • Հետաքննական լրագրություն,
  • Լրագրության ներածություն և գրելու հմտություններ,
  • Տվյալների լրագրություն,
  • Վիդեո սթորիթելինգ,
  • Նկարահանման հմտություններ։

Այս պահին ծրագրի ֆինանսավորումն ապահովված է առաջին երեք ամսվա համար (հոկտեմբեր-դեկտեմբեր): Մենք աշխատում ենք լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթելու ուղղությամբ:

Հավելյալ ֆինանսավորում ունենալու դեպքում ուսումնական գործընթացը կշարունակվի ևս հինգ ամիս, որի ընթացքում ուսումնական պլանը կհամալրվի հետևյալ առարկաներով՝

  • Փաստերի ստուգում,
  • Ֆոտո սթորիթելինգ,
  • Էթիկա և մեդիա օրենսդրություն
  • Թվային անվտանգություն
  • ԱԲ-ն լրագրության մեջ

Եթե հետաքրքրեց, դիմիր Հետք Մեդիա Գործարանի կրթական ծրագրին։

Հետք Մեդիա Գործարանում սովորելն անվճար է։ Դիմելու հայտը՝ այստեղ։

Դասերը կլինեն երկուշաբթիից ուրբաթ։

Հետք Մեդիա Գործարանի դասացուցակը

Հետք Մեդիա Գործարանում կարող են սովորել՝

  • 18 տարին լրացած՝ մեդիա ոլորտով հետաքրքրված անձինք,
  • լրագրության կամ այլ ֆակուլտետների ուսանողները,
  • լրատվամիջոցներում աշխատող և ֆրիլանս լրագրողները։

Դիմիր Հետք Մեդիա Գործարան, եթե

  • գոնե մեկ-մեկ գիրք ես կարդում,
  • ուզում ես դառնալ լրագրող,
  • կարող ես օրական 4-6 ժամ հատկացնել դասերին և հանձնարարությունների կատարմանը,
  • սիրում եսհարցեր տալ և պատասխաններ ես փնտրում,
  • պահպանում ես վերջնաժամկետները,
  • պատրաստ ես աշխատել լրագրությանը հատուկ անկանխատեսելի իրավիճակներում,
  • գնահատում ես կրթությունը և ուզում ես սովորել,
  • ճկուն ես նորարարությունների, փոփոխությունների և տարբերությունների ընկալման հարցում։

Ընտրության փուլեր՝

  1. դիմում-հայտերի դիտարկում,
  2. հարցազրույց,
  3. մեկօրյա դասընթաց,
  4. վերջնական ընտրություն և հաստատում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ օգոստոսի 31, 2026։ Դիմելու հայտը՝ այստեղ։

Հարցերի դեպքում կարող ես զանգահարել +374 93-04-40-95 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ [email protected]։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment