Իտալիայի «Ազգային ապագա» կուսակցությունը հայտարարել է, որ երկրի խորհրդարանին է ներկայացրել բանաձև, որով կոչ է արվում դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։
«Ազգային ապագա» կուսակցությունը Պատգամավորների պալատին ներկայացրել է հստակ բանաձև. դադարեցնել Ուկրաինային զենքի և ռազմական տեխնիկայի հետագա մատակարարումները։ Երկարամյա հակամարտությունից հետո բոլորի համար պարզ է, որ սրման ռազմավարությունը չի հանգեցրել խաղաղության։ Հակառակը, այն երկարաձգել է պատերազմը, մեծացրել Իտալիայի ծախսերը և հետաձգել դիվանագիտական կարգավորման հնարավորությունը», – գրել է կուսակցությունը իր Ֆեյսբուքյան էջում։
«Ազգային ապագա»-ն նաև կոչ է արել Իտալիայի քաղաքացիների ռեսուրսներն ուղղել երկրի կարիքներին։ Կուսակցությունը կարծում է, որ Հռոմը պետք է ակտիվորեն մասնակցի ուկրաինական կարգավորման դիվանագիտական նախաձեռնություններին՝ նպաստելով խաղաղ բանակցություններին։
Փետրվարին Իտալիայի Սենատը վերջապես հաստատեց Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումների երկարաձգումը՝ չնայած ներքին վեճերին և իշխող մեծամասնության որոշ անդամների քննադատությանը։