«Գողություն հայկական ձևով»-ի համար ընկերությունը ԿԳՄՍՆ-ից 200 հազար դոլար է պահանջում

«Գողություն հայկական ձևով» ֆիլմի արտադրության պետական աջակցության շուրջ ծագած վեճը տեղափոխվել է իրավական հարթակ, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ «Ոսկու շուկայի» սեփականատեր, գործարար Վաղարշ Աբրահամյանին պատկանող «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ)։ Ընկերությունը դատարանից պահանջում է պարտավորեցնել նախարարությանը ֆիլմի արտադրության համար կատարված և փաստացի ներդրված դրամական ծախսերի 25%-ի չափով փոխհատուցում իրականացնել:

Ըստ ներկայացված հաշվարկների՝ նախարարությունից պահանջվող փոխհատուցման գումարը կազմում է շուրջ 200 հազար ԱՄՆ դոլար, նշել է լրատվականը։

Ընկերության պնդմամբ՝ իրենք զգալի ներդրումներ են կատարել ֆիլմի արտադրության ընթացքում և այժմ ակնկալում են օրենքով սահմանված կարգով ստանալ պետական փոխհատուցման իրենց հասանելիք մասնաբաժինը։

Leave a Comment