Հեգսեթն ինձ ասաց, որ միայն Իսրայելում են տեսնում և կամք, և կարողություն՝ կռվելու Միացյալ Նահանգների հետ միասին․ Նեթանյահու



Ես հենց նոր ավարտեցի զրույցս ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։



«Նա ինձ հետաքրքիր բան պատմեց։ Նա ինձ ասաց. «Մենք նայում ենք աշխարհին և տեսնում ենք երկրներ, որոնք ունեն կամք կռվելու Միացյալ Նահանգների հետ, բայց չունեն այդ կարողությունը։ Եվ կան երկրներ, որոնք ունեն այդ կարողությունը, բայց չունեն այդ կամքը»։


Նա ասաց. «Միայն Իսրայելում ենք մենք տեսնում և՛ կամքը, և՛ կարողությունը»»,-նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment