Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ զոհ և վիրավորներ կան

Ռուսական ուժերը գիշերը հրթիռներով ու անօդաչուներով զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային, այդ թվում՝ Կիևին։

Տեղական իշխանությունների նախնական տվյալներով՝ մայրաքաղաքում առնվազն մեկ մարդ է զոհվել, հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում։

Լվովում վիրավորվել է առնվազն չորս մարդ, վնասվել են երկու բազմաբնակարան շենքեր։ Խարկովում անօդաչուները հարվածել են արդյունաբերական գոտուն։

Հարձակման նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարվածի։ Նա քաղաքացիներին հորդորել էր հետևել օդային տագնապի ազդանշաններին և պատսպարվել։

Ռուսական հարվածներին նախորդել էին ուկրաինական անօդաչուների գրոհները Ռուսաստանի տարածքում, այդ թվում՝ Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարանների վրա։

Leave a Comment