Հասարակական գործիչ, ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը, հայտնել է փաստաբան Հռիփսիմե Գասպարյանը։
Նման որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանը։
Այսօր ավելի վաղ Հակակոռուպցիոն կոնիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Նախշքարյանը ղեկավարում է «Համազգային» հայ կրթական և մշակութային միության Շիրակի գրասենյակը։