Ճոճկանում հարսանիքից հետո 22 մարդ դիմել է ԲԿ՝ թունավորման ախտանիշներով – armeniatoday.am

Լոռու մարզի Ճոճկան գյուղում տեղի ունեցած հարսանյաց հանդիսությանը մասնակցած 22 քաղաքացի դիմել է բժշկական կենտրոն՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Քաղաքացիները բուժհաստատություն են դիմել հուլիսի 26-ին և լույս 27-ի գիշերը, նրանց մոտ դիտվել են սուր աղիքային վարակին բնորոշ ախտանիշներ՝ հիմնականում լուծ և փսխում՝ առանց բարձր ջերմության։ Բոլոր հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։

Նշվում է, որ հիվանդների առողջական վիճակը գնահատվել է բավարար, մի քանի բուժառուի մոտ կա ստաֆիլակոկի հաստատում:
Գերատեսչությունից հավելել են, որ հիվանդներից վերցվել են կենսանմուշներ, ինչպես նաև սննդամթերքի և շրջակա միջավայրի նմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով։

Leave a Comment