Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանի Ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովը Alpha News-ին մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։
Փորձագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կարելի է դիտարկել որպես օգնության կոչ՝ «Փրկեք, օգնեք», քանի որ Հայաստանի գյուղարտադրողների նկատմամբ ՌԴ սահմանած սահմանափակումները զգալիորեն ցավոտ են Հայաստանի համար։
«Այն պայմաններում, երբ Եվրամիությունն, ըստ էության, երես է թեքել Փաշինյանից՝ հայտարարելով, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքը եվրոպական շուկայում պահանջարկ չունի, ռուսական շուկան հայկական արտադրողների համար դառնում է ոչ միայն բացառիկ, այլև փաստացի այլընտրանք չունեցող», — ասել է Սեմիբրատովը։