Եվրոպացի դաշնակիցները դեռ պատրաստ չեն աջակցել Հորմուզի նեղուցի պարեկությանն ուղղված ԱՄՆ-ի գլխավորած առաքելությանը, քանի դեռ վստահություն չկա Իրանի հետ հրադադարի ռեժիմի կայունության հարցում, գրում է Politico-ն:
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները ծրագրում են Լոնդոնում անցկացնել միջազգային համաժողով՝ մասնակից երկրների դերաբաշխումը որոշելու համար, ներառյալ ջրային տարածքի ականազերծումը և առևտրային նավերի ուղեկցումը։ Այնուամենայնիվ, աղբյուրների փոխանցմամբ, նախաձեռնությունը վաղ փուլում է, և մոտ ապագայում էական առաջընթաց չի ակնկալվում։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային կոչ է արել օգնել գլխավորել առաջարկվող միջազգային կոալիցիան։