Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևմտյան Ադրբեջան նահանգը հրթիռակոծության է ենթարկվել։ Այս մասին հայտնել է տեղի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության պետ Համեդ Սաֆարին։
Fars լրատվական գործակալության հաղորդմամբ՝ «թշնամու կողմից արձակված հրթիռը ընկել է այնպիսի տարածքում, որտեղ շենքեր չկան»։ Միջադեպի հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն եղել։