Պապոյան Գևորը վարկաբեկել է ԵԱՏՄ-ն



Մեկնաբանելով ՌԴ կողմից կիրառված նոր պատժամիջոցների փաստը՝ Պապոյան Գևորը հայտարարել է, թե ԵԱՏՄ սկզբունքների չաշխատելը  միայն Հայաստանի խնդիրը չէ. ԵԱՏՄ-ի խնդիրն է, հետևաբար՝ Հայաստանը ԵԱՏՄ-ին վերաբերվում է որպես սեփական կազմակերպության, ուստի Երևանը չի կարող որևէ չաշխատող մեխանիզմի հանդեպ ունենալ չեզոք կամ կրավորական կեցվածք:
 
Նախ՝ պետք է արձանագրել, որ ԵԱՏՄ-ի սկզբունքները շատ լավ էլ գործում են, և այն, որ այդ սկզբունքների բնականոն գործունեությունը խախտվել է քաղաքական պատճառներով, դեռ չի նշանակում, որ ԵԱՏՄ-ում ճգնաժամ կա: Ճգնաժամ կա հայ-ռուսական հարաբերություններում, որն էլ նման կերպ է արտահայտվում ԵԱՏՄ-ի մաս հանդիսացող երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններում, երկրորդ՝ այդ սկզբուքների չգործելը մեծապես վնասում է Հայաստանին, իսկ ռուսներին տնտեսապես, ըստ էության, ոչ մի վնաս էլ չի հասցնում, ընդհակառակը՝ հայկական ապրանքների բացակայության պայմաններում ՌԴ ներքին արտադրողն է շահում ու մեկ էլ՝ այն երկիրը կամ երկրներ, որին կամ որոնց Մոսկվան փորձում է սիրաշահել: Օրինակ՝  հայտնի է, որ ռուսական շուկայում առաջացած բացն արագորեն լրացրել են Ադրբեջանը և միջինասիական որոշ երկրներ, ինչը քաղաքական որոշման հետևանք է:
 
Գևորը, ըստ էության, փորձել է ԵԱՏՄ-ն ներկայացնել որպես պարալիզացված մի կառույց, որ չի կարողանում ապահովել անգամ ներքին բնականոն գործունեությունը, ինչը նշանակում է, որ ԵԱՏՄ-ն փաստացի պարալիզացված, ձևական կառույց է, որի գոյոթյունն անիմաստ է դառնում: ՔՊ-ական նախարարն այսպիսով հարվածել է ԵԱՏՄ հեղինակությանը՝ քողարկելով ճգնաժամի իրական պատճառները՝ խուսափելու քաղաքական պատասխանատվությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment