Ժամանակը եկել է, շուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտի մասին․ Ծառուկյան

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանն անդրադարձել է իր առաջիկա մենամարտին:

«Ժամանակը եկել է։ Շուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտի մասին։ Ի՞նչ եք կարծում, ո՞վ է կանգնելու իմ դիմաց։ Թե՞ բոլորիս մեծ անակնկալ է սպասվում», – սոցցանցերում գրել է Ծառուկյանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտ կանցկացնի UFC նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրայի հետ: Մենամարտը կանցկացվի UFC 331 մրցաշարի շրջանակներում։ Ըստ տեղեկությունների՝ կողմերը մոտ են այդ մենամարտի պաշտոնական հաստատմանը, սակայն UFC-ն դեռ հայտարարություն չի արել։

Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ, կրել 3 պարտություն։

Leave a Comment