Պաշտպանության և ՆԳՆ նախարարները վերանշանակվելու են

Սուրեն Պապիկյանը և Արփինե Սարգսյանը կվերանշանակվեն համապատասխանաբար Հայաստանի պաշտպանության և ներքին գործերի նախարարների պաշտոններում։ Այս մասին ՔՊ կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

«Այո, վերանշանակվելու են»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի նոյեմբերի 15-ից։

Արփինե Սարգսյանը ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի նոյեմբերի 20-ից։

Leave a Comment