«Հաշվի առնելով գազատարի թողունակությունն ու 400 կիլովոլտանոց նոր էլեկտրահաղորդման գծի կառուցումը՝ Հայաստանն ու Իրանն կարող են ընդլայնել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրն ու ավելացնել փոխադարձ մատակարարումների ծավալները»,-ՔՊ-ի գրասենյակի դիմաց այսօր ասաց ՏԿԵ Նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա տեղեկացմամբ՝ իրանում Հանդիպման ժամանակ ֆիքսել են, որ Իրանը ունի էլեկտրաէներգիայի կարիք, Հայաստանն էլ ունի գազի կարիք:
«Մենք հաջողությամբ, որոշակի ծավալով «գազը՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրն ենք իրականացնում և ակնհայտ է, որ մեր առկա հնարավորություններն ավելի շատ են ծրագիրն իրականացնելու մասով»,-ասաց Խուդաթյանը՝ հավելելով. «Օրինակ՝ խողովակի թողունակությունն է ավելի շատ և 400 կՎտ գծի կառուցումից հետո նաև էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալը կկարողանանք ավելի մեծացնել: Այսինքն՝ ավելի մեծ ծավալով գազ և ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա փոխադարձաբար իրար տալու և ընդունելու հնարավորություն ունենք»։
Նախարարը հերքեց լրագրողի դիտարկումը, թե սպասվում է ռուսական գազի թանկացում, այդ պատճառով էլ Իրանից են այլընտրանքային գազ ներմուծելու տարբերակներ քննարկում։