ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում իրեն չի շնորհավորել պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
«Չի ուզել, չի շնորհավորել»,- ասաց Փաշինյանը:
Ապա վարչապետը հավելեց.
«ՌԴ նախագահը ինձ չի շնորհավորել, բայց այստեղ հարց է առաջանում, թե բա այդ դեպքում ինքն ո՞ւմ հետ էր խոսում»։
Նա միաժամանակ հավատացրեց՝ Պուտինն իրեն վերջնաժամկետ չի ներկայացրել։
Լրագրողների հարցին՝ արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջնաժամկետ է տվել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ՝ Փաշինյանն պատասխանեց. վերջնաժամկետների հետ կապված խոսույթն անընդունելի է։
«Մեր ինքնիշխան իրավունքների հետ կապված ինքներս ենք որոշումներ կայացնում, այդ առումով ես ասել եմ՝ մենք պետք է որոշենք՝ երբ կանենք հանրաքվե կամ չենք անի»,- ասաց նա։