Ամերիկյան բեմում կհնչի Մալերի թիվ 3 սիմֆոնիան՝ հայ արվեստագետների մասնակցությամբ

29 Հուլիսի 2026, 16:30

Օգոստոսի 1-ին «The Northwest Mahler Festival» ամառային փառատոնի շրջանակում կհնչի Գուստավ Մալերի թիվ 3 սիմֆոնիան՝ ամերիկահայ դիրիժոր, փառատոնի երաժշտական ղեկավար Տիգրան Առաքելյանի ղեկավարությամբ։

Համերգը տեղի կունենա ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Շորլայն քաղաքում՝ «Shorewood Performing Arts Center» համերգասրահում։

Այդ երեկո բեմ կբարձրանա նաև հայկական ծագմամբ օպերային երգչուհի Լորել Սեմերջյանը (մեցցո-սոպրանո)։

Գուստավ Մալերի թիվ 3 սիմֆոնիան համարվում է դասական երաժշտությանամենաերկար սիմֆոնիաներից մեկը։ Այս հսկայածավալ ստեղծագործությունը տևում է շուրջ 100 րոպե։ Վեց մասից բաղկացած այս գլուխգործոցի կատարումը պահանջում է մեծ կազմով նվագախմբի և բացառիկ վոկալիստների մասնակցություն։

Leave a Comment