
Թուրքիայի երկու զբոսաշրջային նահանգներում՝ Անթալիայում և Մուղլայում, անտառային հրդեհներ են, հայտնում է Hürriyet-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Անթալիայում շարունակում են պայքարել անտառային հրդեհների դեմ, որոնք բռնկվել են Քաշ և Դեմրե շրջաններում։ Հրդեհ է բռնկվել նաև հարևան Մուղլա նահանգի Սեյդիքեմեր շրջանում։
Նշվում է, որ ուժեղ քամին նպաստել է կրակի արագ տարածմանը։ Հրդեհների մարման աշխատանքներում ցամաքային ուժերին օգնության է միացել նաև ավիացիան։
Լրատվամիջոցը նաև հայտնում է, որ հրդեհի պատճառով ժամանակավորապես փակվել է Ֆեթհիե–Անթալիա ավտոճանապարհը։ Բացի այդ, տարհանվել են մի քանի տների բնակիչներ։