Մշակութային բազմազանությունից մինչև ներառական արվեստ. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրիասյան: Այս թողարկման առաջին հյուրն է՝ Հայաստանում երկար տարիներ բնակվող հնդիկ գործարար, ապրանքների միջազգային առևտրի մասնագետ և ներդրող՝ Դանեշ Նարայանան:

Թեման՝ սոցիալ-մշակութային բազմազանությունը տարբեր հասարակությունների, ազգերի և խմբերի միջև առկա լեզվական, ավանդույթային, արժեքային և սոցիալական տարբերությունների ամբողջությունն է:

Այն ներառում է մշակութային ինքնությունն ու սոցիալական պատկանելությունը: Հիմնական բաղադրիչներից մեկը մշակութային ինքնություն է՝ լեզուն, հավատքը, սովորույթներն ու արվեստը:

ՄԱԿ-ի օրացույցում կա նաև ամրագրված օր՝ Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օր:

Հաղորդման երկրորդ հյուրերն են՝ «Ճախրուկ» միջազգային ներառական փառատոնի համահիմնադիրներ, երաժիշտներ, կլինիկական հոգեբաններ՝ Աննա Մխիթարյանն և Անահիտ Մխիթարյանը:

Թեմա՝ Լոռու մարզի Օձուն գյուղն օգոստոսի 2-ին լցվելու է ազգային երաժշտությամբ։ Առիթը «Ճախրուկ» միջազգային ներառական փառատոնն է, որի շրջանակում մասնակիցները շեշտը դնելու են ազգային երաժշտության վրա, հնչելու են օրորոցայիններ, ինչպես նաև Կոմիտաս։ Օրվա հերոսները հատուկ կարիքներ ունեցող անձինք են։ Դեռ 2019 թվականին մեր հյուրերը սեփական նախաձեռնությամբ սկսել են աշխատել Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների հետ։ Նրանց ծանոթացնելով ազգային երաժշտական գործիքներին, երգ-երաժշտությանը։

2021 թվականին հատուկ կարիքներ ունեցող անձանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնը, որն ամեն տարի տարբեր քաղաքներում ու համայնքներում է անցկացվում։

Ինչպես միշտ, կլինի օրվա տեղեկատվական բլոկը.

  • Օրվա կարևոր լրահոսը,
  • Եղանակի կանխատեսումը,
  • Քաղաքի խցանումների իրավիճակը,
  • Տարադրամի փոխարժեքները,
  • «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույցը,
  • Լավագույն երաժշտական ընտրանին,
  • Եվ, իհարկե, անմիջական կապը ռադիոլսողների հետ։

Leave a Comment