ՔԿ-ն հայտնել է հուլիսի 22-ին կատարված սպանության ենթադրյալ կատարողի կալանքի մասին, որն ավելի վաղ ուսումնասիրել էր որպես հակարծամահություն, տեղեկանում ենք գերատեսչության պաշտոնական կայքից։
Ըստ հրապարակման՝ նույն օրը շտապօգնության խումբը մեկնել է Սիսակյան փողոցի 4-րդ շենք ուշագնացության ահազանգով և արձանագրել Ն.Ռ.-ի մահը։
Իրավապահները պնդում են, որ գումարային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում տղամարդը հարվածներ է հասցրել տուժողին՝ սպանելով նրան, իսկ հանցանքը թաքցնելու համար կեղծել է, թե տուժողն ուշագնաց է եղել։
Դատաբժշկական փորձագետի նախնական վարկածի համաձայն՝ տուժողի մահը վրա է հասել գլխի, պարանոցի և կրծքավանդակի փակ, բութ վնասվածքների հետևանքով առաջացած շոկից։
Հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 20 տարի ժամկետով)։
