Բլոգերի դեմ վարույթ է նախաձեռնվել հայերի հասցեին վիրավորական արտահայտությունների համար

Բլոգերի դեմ վարույթ է նախաձեռնվել հայերի հասցեին վիրավորական արտահայտությունների համար

Ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանում Վարդավառի տոնին հայերի նկատմամբ սոցցանցերում վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար. Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ինստագրամյան նշված էջի օգտատերը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,-ասացին կոմիտեից։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment