ձերբակալվել է պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը – armeniatoday.am

Գյումրիում ձերբակալվել է հասարակական գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Արա Նախշքարյանը, Armenia Today-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոնիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Նրա խոսքով՝ Նախշքարյանն անցնում է ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով։

Հիշեցնենք, որ Նախշքարյանը 2026 թվականի խորհրդարանի ընտրություններին մասնակցել է «Հայաստան» դաշինքի ցուցակով։ Նա ընդդիմադիր ՀՅԴ կուսակցության անդամ է և ղեկավարում է «Համազգային» Հայկական կրթական և մշակութային միության Շիրակի գրասենյակը։

Leave a Comment