ՔՊ-ում ավարտվել է հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը լրագրողներին տեղեկացրել է հանձնաժողովի քվեարկության ավարտվելու մասին։

Նա նշել է, որ արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրի վարչությունը, որից հետո հեռացել է ՔՊ կենտրոնական գրասենյակից։

Արթուր Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Պատգամավորը հավակնում էր նաև ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնին, որտեղ հուլիսի 2-ին ընտրվեց Արուսյակ Մանավազյանը։

Leave a Comment