Վարդավառին հայերին վիրավորող բլոգերի նկատմամբ քրգործ է հարուցվել – armeniatoday.am

Վարդավառի տոնի ժամանակ հայերի մասին վիրավորական արտահայտություններ պարունակող տեսանյութի պատճառով Հայաստանում քրգործ է հարուցվել ՌԴ քաղաքացի, բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ, Armenia Today-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Քրգործը վերաբերում է ՔՕ 329-րդ հոդվածի 3 կետի 2-րդ մասին (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, որը նախատեսում է մինչև 4 տարվա ազատազրկում):

Պիրոժկովայի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։ Նախաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ տեսանյութում կինը տոնակատարությանը չմասնակցողների վրա ջուր լցնելը անվանել է անքաղաքավարի և ագրեսիվ։ Նա տեսագրել է, թե ինչպես է մասնակիցներից մեկը ջուր լցնում իր վրա։ Հետո Պիրոժկովան հայ ժողովրդին անվանել է «վայրենի» և բողոքել, որ ջուր լցնելը փչացրել է իր հագուստը։

«Եթե ձեր ձեռքերում ջրային ատրճանակներ և դույլեր ունեք, ապա խաղացեք ձեզ նման մարդկանց հետ։ Ինչո՞ւ անխտիր բոլորին ջրում։ Եթե ես ձեր երկրում եմ, ես պարտավոր չեմ հետևել որևէ ավանդույթի։ Սա ագրեսիայի ուղղակի դրսևորում է», – ասել էր նա իր տեսանյութում։

Leave a Comment