Կարգալույծ Թախմազյանը չի պատասխանել կաթողիկոսի փոխարեն ԱԺ գնալու մասին հարցին․ «Այդ օրը պարզ կլինի»

Կարգալույծ Թախմազյանը չի պատասխանել կաթողիկոսի փոխարեն ԱԺ գնալու մասին հարցին․ «Այդ օրը պարզ կլինի»

29 հուլիսի 2026 – 13:55 AMT

PanARMENIAN.Net – Կարգալույծ Արամայիս Թախմազյանն այցելել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, սակայն հրաժարվել է պարզաբանել իր այցի նպատակը։

«Թույլ տվեք չպատասխանել»,- ասել է նախկին հոգևորականը, հայտնում է Aysor.am-ը:

Լրագրողների հարցին, թե արդյոք հենց ինքն է Ամենայն Հայոց կաթողիկոսի փոխարեն Ազգային ժողով գնալու առաջին նիստի օրը, Թախմազյանը պատասխանել է, որ «այդ օրը պարզ կլինի»։

«Կարող եք հարցն ուղղել Ազգային ժողովին, ես չեմ պատասխանում»,- ասել է կարգալույծը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կաթողիկոսը չի ստացել նորընտիր ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր:

Leave a Comment