Խնդիրը, անկասկած, միայն Հայկոյով կամ նրա՝ սեփական լեզվի ձեռքը կրակն ընկած ու կարկառուն եղբորն էլ կրակը գցած սուբյեկտը չէ. խնդիրը գլոբալ է, ինչի պատճառն իրականում Նիկոլն է. եթե երկրի վարչապետն իրեն թույլ է տալիս սպառնալ, ստորացնել, փաստացի բռնության ենթարկել սեփական ընդդիմախոսներին, ապա բնական է, որ նրա ենթակա ՔՊ-ականները կրկնօրինակելու են շեֆի վարքագիծն ու արժեհամակարգը՝ այն ռեալզիացնելով իրենց մակարդակում ու յուրովի: Ի դեպ՝ երկրում ընդհնաուր մթնոլորտն է քաոսային. կրիմինալը շարունակում է ծաղկել ու բարգավաճել, իսկ հասարակ մարդիկ է՛լ ավելի պակաս հանդուրժող են դարձել միմյանց նկատմամբ նույնիսկ տարրական կենցաղային իրավիճակներում: Այսինքն՝ երկիրը, կոպիտ ասած, վարի է գնում, համազգային անկումն այլևս դարձել է անկասելի, իսկ այդ ամենը լոկ մի շիզոֆրենիկի պատճառով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: