
80 տարեկանում մահացել է բրիտանացի դերասան Թոմ Չադբոնը, որը հայտնի էր «Դոկտոր Ով» և «Գահերի խաղը» սերիալներում իր դերերով։ Այս մասին հայտնում է metro.co.uk-ը։
Չադբոնը դերասանական կարիերան սկսել է 1960-ականների վերջին և իր գործունեության ընթացքում նկարահանվել է ավելի քան 120 ֆիլմերում ու սերիալներում։ Նրան լայն ճանաչում է բերել Դագգանի դերը «Դոկտոր Ով» սերիալում (1979-1986)։
Դերասանի վերջին դերակատարումը «Գահերի խաղը» (2017) սերիալում էր։