«Արքայական ակումբը» մտադիր չէ բաժանվել իր վինգեր Վինիսիուս Ժունիորից՝ չնայած լոնդոնյան «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությանը։
Ըստ Sky Sports-ի՝ «Ռեալը» վստահ է, որ կկարողանա երկարաձգել 26-ամյա բրազիլացու հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2027 թվականի ամռանը։
Ակումբի ղեկավարությունը, այդ թվում՝ նախագահ Ֆլորենտինո Պերեսը և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյը, շահագրգռված են ֆուտբոլիստի պահպանմամբ, և այս շաբաթ նախատեսված են նոր քննարկումներ նրա ապագայի շուրջ։
Անցած մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում անցկացրել է 53 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ, իսկ 2026 թվականի Աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականի կազմում խփել է 4 գոլ և կատարել 1 արդյունավետ փոխանցում։
