Կեյկո Ֆուջիմորին ստանձնել է Պերուի նախագահի պաշտոնը

Կեյկո Ֆուջիմորին ստանձնել է Պերուի նախագահի պաշտոնը՝ խոստանալով ապահովել երկրի անվտանգությունը և վերականգնել ներդրողների վստահությունը, որպեսզի նրանք կրկին ներդրումներ կատարեն երկրում։

Երեքշաբթի օրը նա երդվել է Կոնգրեսի առջև՝ ղեկավարելով Պերուն մինչև 2031 թվականը։ Միջոցառումը ուղիղ հեռարձակվել է մամուլի ծառայության սոցիալական ցանցերում։

«Ես կոչ եմ անում ձեռնարկատերերին. վստահեք Պերուին, ներդրումներ կատարեք մեր հողերում, ստեղծեք պաշտոնական աշխատատեղեր, և կառավարությունը ձեզ կապահովի իրավական անվտանգություն և կայունություն», – ասել է Ֆուջիմորին խորհրդարանում ունեցած ելույթում։

Նա նշել է, որ կառավարությունը կկենտրոնանա երկու հիմնական հարցի վրա՝ Էլ Նինյո երևույթի հետևանքների մեղմացում և քաղաքացիների անվտանգության ապահովում։

Leave a Comment