Այս տարի +40 աստիճան տաքություն դեռ չենք ունեցել. Սուրենյան – armeniatoday.am

Չնայած նախորդ տարիներին հուլիսի վերջին գրանցված ռեկորդային բարձր ջերմաստիճաննին, ընթացիկ տարում 40 աստիճանը գերազանցող տաքություն դեռևս չի արձանագրվել, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով՝ առաջիկա հինգ օրերին Արարատյան դաշտում և Երևանում ջերմաստիճանը կտատանվի +35…+36 աստիճանի սահմաններում։

Հիդրոօդերևութաբանի տվյալներով՝ հուլիսի վերջին տասնօրյակն ավանդաբար աչքի է ընկնում բարձր ջերմային ֆոնով։ 2017 թվականի հուլիսի 29-ին Արարատյան դաշտում (մասնավորապես՝ Մեղրիի,Մեխակավանի կամ Երևանի ցածրադիր հատվածներում) օդի ջերմաստիճանը հասել էր +42,6 աստիճանի, ինչը համարվում է օդերևութաբանական պատմության մեջ դիտված ամենաբարձր ցուցանիշը։

Սուրենյանի խոսքով՝ նախորդ տարվա հուլիսի վերջին նույնպես բավականին շոգ եղանակ էր հաստատվել. հուլիսի 30-ից Արարատյան դաշտում ջերմաստիճանը հասել էր +40…+41 աստիճանի, իսկ ցածրադիր այլ հատվածներում՝ մինչև +41.5 աստիճանի։

Այս տարի առավելագույն ջերմաստիճանները գրանցվել են հուլիսի 26-ին Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում՝ հասնելով +38…+39 աստիճանի, նշել է նա։

Leave a Comment