Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքով ձերբակալվել է ՀՅԴ անդամ, հասարակական գործիչ Արա Նախշքարյանը

Այսօր իր տնից ձերբակալվել է ՀՅԴ անդամ, հասարակական գործիչ Արա Նախշքարյանը՝ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Այժմ ՀՅԴ-ականը Հակակոռուպցիոն կոմիտեում է:

Նախշքարյանը Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության Գյումրու գրասենյակի տնօրեն է, մտավորական, արցախյան ազատամարտի մասնակից։ Նա «Հայաստան» դաշինքնով պատգամավորի թեկնածու էր։

Leave a Comment