
Ճապոնիայի հարավում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, հայտնել է երկրի վարչապետ Սանաե Տակաիչին։ «Կան մարդիկ, որոնք դեռ սպասում են օգնության, իսկ ժամանակը մեր դեմ է աշխատում»,- ասել է նա։ «Մենք կներգրավենք բոլոր ուժերը, որպեսզի գտնենք և փրկենք հնարավորինս շատ մարդկանց»։
Կումամոտոյի պրեֆեկտուրայի իշխանությունների տվյալներով, որտեղ տեղի է ունեցել աղետը, տարհանվել է մոտ 10 հազար մարդ։ Առանց էլեկտրականության է մնացել շուրջ 37 հազար տնային տնտեսություն։ Վնասվել են ճանապարհներ ու կամուրջներ։
Իշխանությունները դեռևս ճշտում են անհետ կորածների թիվը:
Հիշեցնենք, որ նախօրեին Կումամոտոյի պրեֆեկտուրայում գրանցվել էր 7,1 մագնիտուդով երկրաշարժ։ Ամենաուժեղ ցնցումները զգացվել էին Ուկի և Կիկավա քաղաքներում։