ՀՅԴ անդամ Արա Նախշքարյանը ձերբակալվել է․ Իշխան Սաղաթելյանը հաստատել է տեղեկությունը

Այսօր առավոտյան իր տնից ձերբակալվել է ՀՅԴ անդամ, հասարակական գործիչ Արա Նախշքարյանը։ Այս մասին հայտնում է մամուլին հայտնել է  նրա փաստաբան Աբրասիմ Աթոյանին։

Փաստաբանի խոսքով՝ Նախշքարյանը ձերբակալվել է առավոտյան՝ ժամը 09։00-ի սահմաններում, և այժմ գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։

Նա նաև «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է: Նրան ձերբակալվել են ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում

Aurora News-ը կապ է հաստատել ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ, ով հաստատել է տեղեկությունը։ Նա մանրամասներ չի հայտնել՝ նշելով միայն, որ ակնհայտ է՝ խոսքը կենցաղային հարցի մասին չէ, այլ քաղաքական ենթատեքստ ունի։

«NEWS.am»-ի հետ զրույցում փաստաբան Աբրասիմ Աթոյանը հայտնել էր, որ Նախշքարյանին տարել են բնակարանից՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության հիման վրա։

Արա Նախշքարյանը Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության Գյումրու գրասենյակի տնօրենն է, մտավորական, արցախյան ազատամարտի մասնակից։ Նա նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու էր։

Leave a Comment