
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռյազանի վրա։ Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել նավթավերամշակման գործարանին և Wildberries մարքեթփլեյսի պահեստին, ինչից հետո խոշոր հրդեհներ են բռնկվել։ Այս մասին հայտնում է Exilenova+ թելեգրամյան ալիքը։ Wildberries ընկերությունից հայտնել են, որ պահեստի աշխատակիցները տարհանվել են։
Ռյազանի մարզի նահանգապետ Պավել Մալկովը հայտարարել է, որ ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով արդյունաբերական տարածքներում հրդեհ է բռնկվել։ Հոսպիտալացվել է վեց մարդ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։