
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը մի քանի բալիստիկ հրթիռներ են արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան ավիաբազայի և ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության շտաբի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է IRNA-ն։
Նշվում է, որ հրթիռների արձակումը եղել է ի պատասխան ամերիկյան զինված ուժերի գործողությունների։