Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ – Նորություններ 29.07.2026

Օդերևութաբանները հուլիսի 29-ին՝ չորեքշաբթի, Հայաստանի տարածքում կանխատեսում են կարճատև անձրևներ և որոտ։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ տեղումները երկար չեն տևի. արդեն հուլիսի 30-ից հանրապետությունում կհաստատվի առանց տեղումների եղանակ։

Ջերմաստիճանը մարզերում հուլիսի 29-ին.

Լեռնային շրջաններում (Շիրակ, Լոռի, Գեղարքունիք) սպասվում է +26°C-ից +28°C: Տավուշում օդը կտաքանա մինչև +30°C, Կոտայքում՝ +34°C, Արագածոտնում՝ +35°C: Ամենաշոգ եղանակը կպահպանվի Արարատյան դաշտում, Վայոց Ձորում և Սյունիքում, որտեղ ջերմաստիճանը կհասնի +36…+37°C-ի:

Երևանում չորեքշաբթի նույնպես սպասվում են կարճատև անձրևներ և որոտ, առավելագույն ջերմաստիճանը կլինի +36°C:

 

Leave a Comment