ԱՄՆ Սենատը հաստատել է Ջեյ Քլեյթոնի թեկնածությունը Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում

ԱՄՆ Սենատը 51 կողմ, 47 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է Ջեյ Քլեյթոնի թեկնածությունը Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում։

Դեմոկրատները սկզբում ողջունել են Քլեյթոնի թեկնածությունը՝ նրան համարելով Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար Ուիլյամ Փուլթի ավելի ընդունելի այլընտրանք, սակայն հաստատման լսումների ժամանակ փոխել են իրենց կարծիքը, հաղորդում է AFP-ն։

Մասնավորապես, դեմոկրատ սենատորները բազմիցս հարցրել են Քլեյթոնին, թե արդյոք Ջո Բայդենը հաղթել է 2020 թվականի նախագահական ընտրություններում։ Նա պատասխանել է, որ Բայդենը «ճանաչվել է» որպես հաղթող՝ խուսափելով ուղիղ պատասխանից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս պնդել է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են իր մրցակցի օգտին։

Քլեյթոնը նախկինում զբաղեցրել է Նյու Յորքի Հարավային շրջանի ԱՄՆ դատախազի պաշտոնը։ Թեև նա հետախուզության ոլորտում փորձ չունի, այժմ կգլխավորի ԱՄՆ հետախուզական համայնքը, որը ներառում է 18 գործակալություն։

Leave a Comment