Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Axios-ը և ԱՄՆ պաշտոնյաները։

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել է հարձակման փաստը, և ասել, որ այս հարձակումը Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի դեմ անակնկալ հարձակում էր: 

Հրամանատարության տվյալներով՝ հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են խոցել արձակված բոլոր բալիստիկ հրթիռները, և հարձակման հետևանքով վնասների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Ըստ հրապարակումների՝ հարձակումը տեղի է ունեցել կողմերի միջև մի քանի օր տևած ոչ պաշտոնական հրադադարից հետո։

Leave a Comment