«Արարատ-Արմենիան» դուրս է եկել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։
Երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» «Թալհաթ» մարզադաշտում 1։2 հաշվով զիջել է իռլանդական «Շեմրոկ Ռովերսին»։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր երևանյան թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Ընդհանուր դիմակայությունում 3։2 հաշվով հայկական թիմը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։
Հաջորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Սլովենիան ներկայացնող «Ցելյեն»։
