Իսպանիան և Ֆրանսիան շարունակում են պայքարը հրդեհների դեմ

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ անտառային հրդեհների դեմ պայքարում «թունելի վերջում լույս է» երևում, քանի որ Մադրիդի և Վալենսիայի մոտակայքում հաջողվել է կասեցնել կրակի տարածումը։

Կառավարության ղեկավարը նշել է, որ Ներքին գործերի նախարարությունը թույլատրել է 13 բնակավայրերի բնակիչներին վերադառնալ իրենց տներ։ Այդուհանդերձ, երկրում դեռևս մոլեգնում է անտառային ութ խոշոր օջախ, իսկ հրդեհների ընդհանուր մակերեսը հասել է շուրջ 70 հազար հեկտարի։ Օդերևութաբանները կանխատեսումներն էլ հուսադրող չեն․ սպասվում է, որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի կբարձրանա մինչև 40°C ։

Ֆրանսիայի Ժիրոնդ դեպարտամենտում այրվել է 42 հազար հեկտար տարածք, իսկ մոխրացած բուսականության ընդհանուր մակերեսը գերազանցել է 116 հազար հեկտարը։ Հրդեհի ծավալմանը նպաստում են տեղական ուժեղ քամիները՝ ձևավորելով վտանգավոր «հրեղեն ամպեր»։ Նախագահ Էմանուել Մակրոնն անցկացրել է արտակարգ նիստեր և խոստացել համակողմանի աջակցություն ցուցաբերել տուժած շրջաններին։

Leave a Comment