Հզոր երկրաշարժը ցնցել է Ճապոնիան. ստորգետնյա ցնցումները շարունակվում են

Ճապոնիայում գրանցվել է 7,1 մագնիտուդով երկրաշարժ։

Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո տուժածների թիվը հասել է առնվազն 50-ի։

Զոհերի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։

Կումամոտոյի պրեֆեկտուրայում գրանցված մի շարք ցնցումները և ավելի քան 30 հետցնցումները վնասել են բնակելի տներ, ճանապարհներ և կամուրջներ։

NHK-ի հաղորդմամբ՝ երկրաշարժի գոտում գտնվող գործարանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։

Leave a Comment