Զելենսկին կոպիտ քաղաքական սխալ է թույլ տվել. իրանցի պաշտոնյա

Իրանում կոպիտ քաղաքական սխալ են որակում Վլադիմիր Զելենսկու՝ իրանական առևտրային նավին հարվածելու որոշումը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆեդա-Հոսեյն Մալեքին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրանի արտգործնախարարությունը, Ուկրաինան շաբաթ օրը՝ հուլիսի 25-ին, ռազմական հարձակում է իրականացրել իրանական առևտրային նավի ուղղությամբ։ Հարվածի պատճառով մեկ նավաստի սպանվել է, իսկ ևս մեկը ստացել է վիրավորում։ Թեհրանից հայտարարել են, որ ուկրաինական հարձակումից հետո իրենք պատասխան քայլերի իրավունք են պահպանում։

«Նրա (Ուկրաինայի) մեջքին կանգնած են Միացյալ Նահանգները և եվրոպական մի շարք պետություններ։ Նրանք ձգտում են նոր ճակատ բացել Իրանի հյուսիսում, ընդ որում՝ այստեղ նախաձեռնությունը Ուկրաինայինն է՝ հաշվի առնելով, որ Իրանի հարավային ճակատն ամերիկացիները թուլացրել են», – նշել է Մալեքին։

Նա նաև նշել է, որ Զելենսկին, փորձելով Իրանի դեմ ռազմական գործողությունների նոր ճակատ բացել, ռազմական հաշվարկներում կոպիտ քաղաքական սխալ է թույլ տվել։

Leave a Comment