Ո՞ղջ է արդյոք Մոջթաբա Խամենեին․ արտահոսք բրիտանական մամուլից • Tribune.am

ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական գործակալությունները գաղտնի գործողություն են իրականացնում Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին գտնելու համար։

Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը։

Ըստ թերթի՝ գործողությունը շարունակվում է արդեն որոշ ժամանակ։ Դրա նպատակը Մոջթաբա Խամենեիին վերացնելը չէ, այլ պարզել, թե արդյոք նա ողջ է, որտեղ է գտնվում և ինչպիսին է նրա վիճակը։

The Times-ը նշում է, որ այս տեղեկատվությունը ստացվել է հետախուզական աղբյուրներից։

ԱՄՆ, Իսրայելի և Իրանի պաշտոնյաները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Leave a Comment