Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը մանրամասներ է հայտնել Ուդմուրտիայի վրա հարձակման մասին


Միջազգային


Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ  Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Ուդմուրտիայում գտնվող «Պրիորիտետ» գործարանին, որը Ռուսաստանի Դաշնային պահուստային համակարգի մաս է կազմում։

Գլխավոր շտաբը նշել է, որ այս նավթավերամշակման գործարանը փակ ռազմավարական օբյեկտ է, որը գտնվում է ռազմականացված պաշտպանության ներքո և ծառայում է որպես ազգային նշանակության խոշոր նավթամբար։

Ըստ ուկրաինական ռազմական աղբյուրների՝ հարվածի հետևանքով օբյեկտում հրդեհ է բռնկվել։

Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ուդմուրտիայի նավթային օբյեկտի վրա, որը գտնվում է Ուկրաինայի պետական ​​սահմանից 1300 կմ հեռավորության վրա, սակայն չի նշել օբյեկտի անվանումը։


Leave a Comment