ԱՄՆ Սենատը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները

ԱՄՆ սենատորները համաձայնության են եկել Ռուսաստանի ու Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ նախատեսող օրինագծի շուրջ։

ԱՄՆ սենատորները համաձայնեցրել են օրինագիծ, որը Դոնալդ Թրամփին հնարավորություն կտա մինչև 500% մաքսատուրքեր սահմանել ռուսական ապրանքների վրա, ինչպես նաև հավելյալ 100% մաքսատուրքեր կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք ռուսական էներգետիկ ռեսուրսներ են ձեռք բերում։ 

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Սենատը կարող է փաստաթուղթն ընդունել ընթացիկ շաբաթվա ընթացքում, սակայն Ներկայացուցիչների պալատի արձակուրդում գտնվելու պատճառով այն ուժի մեջ կմտնի միայն սեպտեմբերին

Leave a Comment