Մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Սպիտակ տանը սկսվել է, հայտնել են ամերիկյան վարչակազմից։ 

Այն անցկացվում է փակ դռների հետևում. լրագրողներին թույլ չեն տալիս մտնել Օվալաձև աշխատասենյակ։

Ամերիկայի նախագահի վարչակազմից ավելի վաղ հայտնել էին, որ Զելենսկու հետ հանդիպմանը Թրամփը ծրագրում է քննարկել Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցը։ ԱՄՆ-ն գտնում է, որ հակամարտությունն ավարտելու ժամանակն է: 

Ամերիկյան առաջնորդի և Զելենսկու հանդիպմանը հրավիրվել էին ԱՄՆ Սենատի բոլոր 100 անդամները, հայտնել էր «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով օրենսդիրների երկու օգնականների։ 

Leave a Comment