22-ամյա զբոսաշրջիկը անկենդան վիճակում գտնվել է լողավազանի հատակին


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թաիլանդի հայտնի Փհուքեթ հանգստավայրում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ 22-ամյա Ուգանդայի քաղաքացի Քլեր Նաբիմանյեն հայտնաբերվել է անկենդան՝ շքեղ առանձնատան լողավազանում։ Դեպքի մասին հայտնում է Khaosod English-ը։

Նախնական տվյալներով՝ երիտասարդ կինը հանգստի ընթացքում ծանոթացել է Հնդկաստանի քաղաքացու հետ Բանգլա Ռոուդի ժամանցի գոտում։ Նրանք միասին ժամանակ են անցկացրել, ալկոհոլ օգտագործել, ապա մեկնել մասնավոր առանձնատուն։

Ինչպես հայտնում է  Past.am-ը, գիշերվա ընթացքում նրանք որոշել են լողալ։ Տղամարդու խոսքով՝ կինը լավ լողորդ չի եղել, իսկ լողավազանը մոտ երկու մետր խորություն է ունեցել և թեք հատակ։

Նրա պնդմամբ՝ երբ նկատել է, որ կինը խորտակվում է, փորձել է փրկել նրան, սակայն չի հաջողվել։ Դրանից հետո նա զանգահարել է շտապօգնություն և իրավապահներին։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները բռնության կամ հարկադիր մուտքի հետքեր չեն հայտնաբերել։ Այնուամենայնիվ, տղամարդը բերման է ենթարկվել հարցաքննության նպատակով և պարտավորվել է անցնել թմրամիջոցների օգտագործման թեստ։

Զոհի մարմինը տեղափոխվել է դատաբժշկական փորձաքննության։ Թաիլանդի իրավապահները շարունակում են հետաքննությունը՝ մահվան հանգամանքները պարզելու համար, ինչպես նաև համագործակցում են Ուգանդայի դեսպանատան հետ՝ ընտանիքին տեղեկացնելու և աճյունի հայրենադարձման գործընթացը կազմակերպելու նպատակով։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment