Դատախազությունից արձագանքել են Աննա Հակոբյանի այսօրվա հրապարկմանը

ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ այսօրվա հրապարակմանը։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը պնդում է՝ իր կյանքին ուղղված սպառանալիքներ է ստանում։ Այս մասին նա տեսանյութ է հրապարակել իր ինստագրամյան էջում։

Նա պնդում է, որ սպառնալիքներ սկսել է ստանալ ընտանեկան բռնության թեմայի մասին խոսելուց հետո։

«Հուսով եմ պետական  ծառայությունները նման բան թույլ չեն տա, որովհետեւ երկրի հեղինակությանը մեծ վնաս կլինի, եթե առաջին տիկինը բռնության ենթարկվի»,– ասել է նա։

Leave a Comment