Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2026 թվականի հուլիսի 29-ից Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Պապիկի Հարությունյանի լիազորությունները համարել դադարած: Iravaban.net-ը տեղեկանում է Դատական իշխանությունից։
Համապատասխան որոշման համար հիմք են հանդիսացել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Պապիկի Հարությունյանի 65 տարին 2026 թվականի հուլիսի 29-ին լրանալու հանգամանքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 160-րդ հոդվածի 3-րդ մասը և 94-րդ հոդվածի 1-ին մասը։