Հայտնի է, թե որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան ալբանացի Կրիստիան Պրենգայի հետ մենամարտից հետո

Հայտնի է դարձել, թե որքան գումար են վաստակել պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում IBF, WBA, WBO և IBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի Էնթոնի Ջոշուան ու ալբանացի Կրիստիան Պրենգան Սաուդյան Արաբիայում կայացած մենամարտից հետո։

The Sportster-ի համաձայն՝ ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմել է շուրջ 6,6 միլիոն դոլար։ 5,3 միլիոն դոլար ստացել է Ջոշուան, 1,3 միլիոն դոլար՝ Պրենգան։ Այդ մենամարտում Ջոշուան երկրորդ ռաունդում նոկաուտի էր ենթարկել մրցակցին։ Դրանից առաջ բրիտանացի բռնցքամարտիկը երկու անգամ հայտնվել էր նոկդաունում։ Սպասվում է, որ Էնթոնի Ջոշուան հաջորդ մենամարտն անցկացնելու է հայրենակից Թայսոն Ֆյուրիի հետ։

Leave a Comment