«Հարավկովկասյան երկաթուղին» ուղեվարձի զեղչեր է սահմանում – Նորություններ 28.07.2026

Օգոստոսի 2–ին` Երկաթուղայինի մասնագիտական տոնի կապակցությամբ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քաղաքացիների համար սահմանում է էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր, հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

Էլեկտրագնացքներն այդ օրն անվճար կլինեն մինչև 12 տարեկան երեխաների համար, իսկ 12 տարեկանից բարձր ուղևորների համար կգործի 50% զեղչ։

Զեղչը չի տարածվում արագընթաց Երևան-Գյումրի-Երևան գնացքի վրա:

Leave a Comment